Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕՐԵՑՕՐ ՎՏԱՆԳԸ ՄԵԾԱՆՈՒՄ Է

Մարզեր

Մեկ տարուց ավելի է, ինչ դադարեցվել են Գյումրու Շիրակ հյուրանոցի ապամոնտաժման աշխատանքները: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի տեղեկացմամբ` թեեւ 2006 թվականի պետական բյուջեով գումարներ չեն նախատեսվել, սակայն չի բացառվում, որ հաջորդ տարվա ընթացքում ֆինանսական այլ աղբյուրներ գտնվեն:

Արդեն իսկ ավարտված են նախագծային-նախահաշվային աշխատանքները: Մասնագիտական ուսումնասիրությունները թույլ են տվել ենթադրելու, որ այժմ գոյություն ունեցող կոնստրուկցիան չի բավարարում շինարարական պահանջները, ուստի կառույցը ամբողջությամբ է ապամոնտաժվելու: Իսկ մինչ ապամոնտաժումը օրեցօր շենքը ավելի վտանգավոր է դառնում թե բնակիչների եւ թե պատահական անցորդների համար,- տեղեկացնում են «Ցայգ» հեռուստաընկերության մեր գործընկերները: