ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՈՐԻՑ ՔԻՉ ՇԵՆՔ ԿԿԱՌՈՒՑՎԻ
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես ընթացիկ տարում, 2006-ին եւս Գյումրին բնակարանաշինական աշխատանքների առումով աչքի չի ընկնի: Չնայած քաղաքի անօթեւան ընտանիքների զգալի թվին, կառավարությունն այս տարի եւս որոշել է Գյումրիի անօթեւանության խնդիրը մեղմել միայն Բնակարանների գնման վկայագիր ծրագրի միջոցով, տեղեկացնում են «Ցայգ» հ/ը մեր գործընկերները:
2006-ի պետբյուջեի նախագծով, օրինակ, կիրականացվեն Շիրակի մարզի 7 գյուղական համայնքների դպրոցների հիմնանորոգման աշխատանքներ, Գյումրիում կկառուցվի 2 մարզադահլիճ: Այլ ծրագրերից եւ այլ ֆինանսական աղբյուրներից պատասխանատուները ամենաիրատեսականը համարում են Լինսի հիմնադրամի հատկացումները, սակայն Լինսի հիմնադրամը 2006 թվականի քաղաքաշինական ծրագրերի իրագործման նպատակով հատկացված 25 մլրդ դրամը նպատակաուղղվելու է միայն դպրոցների եւ ճանապարհների վերանորոգմանը: Իսկ բնակարանաշինություն Լինսի հիմնադրամի միջոցներով չի իրականացվի: