A
A
ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին«Պաշտոնյաներին սպառողների շահերի ձեւական պաշտպանությունը ձեռնտու է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը:
«ՀայՌուսգազարդ» ՍՊԸ տնօրեն Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հերքեց տարածվող այն լուրը, թե ռուսական կողմը ուզում է վերցնել կառավարումն իր ձեռքը: Նա նաեւ հերքեց ռուսական գազի գնի բարձրացման՝ խորանարդ մետրի դիմաց 120 դոլար սակագնի մասին լուրերը: Ի դեպ, այդ լուրեր հերքեց նաեւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որը լրագրողներին վստահեցրեց, որ ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ մասին ռուսական կողմը չի արել, եւ կարեւորեց «թե ՀՀ սահմանի մոտ գազը մեր վրա ինչքան կնստի»: