Այնքան պարտք ունենք աշխարհին. վետերանի մտահոգությունը (տեսանյութ)
86-ամյա Դերենիկ Փաշինյանի հիշողության մեջ չի մարում 1945թ Մայիսի 9-ը։ «Վայ են ինչ էինք անում, այ մարդ, ոչխարներ էինք մորթում, հավեր էինք մորթում։ Պատերազմը վերջացել էր. մեր գյուղում զուռնա դհոլ չկար, ուրիշ գյուղից բերեցինք, մերոնք Բեռլինում էին պարում, մենք՝ թիկունքում»,- հիշում է նա։ Փոքր է եղել ռազմի դաշտ մեկնելու համար, բայց թիկունքում բավականին գործ է արել, որի համար արժանացել է բազմաթիվ մեդալների։ Ասում է՝ Մեծ Հաղթանակին ինքն է մասնակցություն ունեցել, որդին՝ արցախյանին։ Վերջինս , ցավոք, ռազմի դաշտից տուն չի եկել եւ այսօր հանգչում է Եռաբլուրում։ «Մեզ մի հատ լավ, ջիգյարով ղեկավար ա պետք, որ երկիրն այս վիճակից հանենք, էս խուժաններից պրծնենք։ Մենք ղեկավար չունենք, անտեր ենք մնացել։ 5 կենտկոմի քարտուղար եմ փոխել, ես իմ Կարեն Դեմիրճյանի ցավը տանեմ,-ասում է նա, -Այսօրվանները մենակ իրենց գրպանն են լցնում։ Այնքան պարտք ունենք աշխարհին, վաղը, մյուս օրը իմ թոռներն ու ծոռները չեն կարողանալու ապրել»։