1,5 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ` ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ 4 ԲԱՆԿԵՐԻ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանյան որոշ բանկեր երկամյա համաձայնագրի շրջանակներում Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ եւ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 1,5 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք տեխնիկական աջակցություն կստանան: Համաձայնագիրը կնքվեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի եւ ՎԶԵԲ-ի Հայաստանյան ներկայացուցիչ Մայքլ Վայնսթայնի միջեւ:
ՎԶԵԲ-ն Հայաստանում գործունեություն է ծավալում 2-3 տարի եւ 10 միլիոն եվրոյի ներդրում է կատարել: «Քանի որ Հայաստանի տնտեսությունը շատ արագ է զարգանում, եվրոպական զարգացման բանկը որոշել է մեծացնել իր ներդումների ծավալը եւ հասցնել 40 միլիոն ԱՄՆ դոլարի»,-ասաց ՎԶԵԲ-ի Հայաստանյան ներկայացուցիչ Մայքլ Վայնսթայնը:
Պարոն Վայնսթայնը վստահեցրեց, որ ներդրումների այդ ծավալին հնարավոր է հասնել 2006-2007թթ.-ի ընթացքում: «Այս ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ն իր գործընկեր բանկերին վարկավորման միջոցով հնարավորություն կտա ֆինանսավորել Հայաստանի տարբեր վայրերում գտնվող միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին»:
Տեղական բանկերի կողմից կատարված ներդրումների ողջ կոմերցիոն ռիսկը կրում է ՎԶԵԲ-ը: Գործընկեր բանկերի ընտրությունը պայմանավորված է բանկի հուսալիությամբ, գործունակ ղեկավար կազմի առկայությամբ եւ գոյություն ունեցող կարիքներով: Այս պահի դրությամբ, ընտրված են 4 գործընկեր բանկեր՝ Հայէկոնոմ, Անելիք, Հայգյուղփոխ եւ Ինեկո բանկերը: Փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման հարցում աջակցելով տեղական բանկերին, Մայքլ Վայնսթայնը հույս հայտնեց, որ բանկերն իրենց սեփական ռեսուրսների հաշվին կկարողանան մեծացնել վարկավորման ծավալները ու ժամանակի ընթացքում ապահովել այդ ոլորտի կայուն եւ տեւական ֆինանսավորում:
Ի դեպ ֆինանասավորվող ձեռնարկությունները ընտրվելու են բանկերի կողմից, իսկ ՎԶԵԲ-ն ընդամենը հետեւելու են պորտֆելի կառուցվածքին: