Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիան թանկանում է ատոմակայանի վերանորոգման պատճառո՞վ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
3937935de5bbeb16cf6965ccbb78ced1

«Նաիրիտ» գործարանի վերագործակումը համարվում է աննպատակահարմար. այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ անդրադառնալով Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացված ուսումնասիրության նախնական արդյունքներին: Պատճառն ըստ նախարարի այն է, որ գործարանը վերագործարկելու համար մեծ գումարներ են պահանջվում, եւ բացի այդ, հայտնի չէ՝ արտադրանքը կկարողանա՞նք հանել արտաքին շուկա, թե՞ ոչ: Երվանդ Զախարյանը էլեկտրաէներգիայի թանկացումը կապել է հիմնականում ատոմակայանի չնախատեսված վերանորոգման անհրաժեշտության եւ սակավաջուր տարվա հետ. «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պատասխանատու չէ, որ Հայաստանում 2012-2014 թվականների ընթացքում Մեծամորի ատոմակայանի աշխատանքը լրացուցիչ կանգնել է, սակավաջուր տարիներ են եղել, հիդրոէլեկտրոկայանները թերի են աշխատել, ու ՀԷՑ-ում խնդիրներ են առաջացել»: Զախարյանի խոսքերով՝ «Մենք վճարում ենք նրա համար, ինչ վիճակ, որ կա այսօր»: Ավելին՝ տեսանյութով