Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդո Էռնեկյանը շարունակելու է ՀՀ-ում ներդրումային ծրագրերի իրականացումը

Պաշտոնական
untitled19

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի տնտեսության ոլորտում պարոն Էռնեկյանի գործունեությունը և հայտնել կառավարության աջակցությունը՝ նրա կողմից մի շարք ծրագրերի իրականացման գործում: Էդուարդո Էռնեկյանն ընդգծել է, որ շարունակելու է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացումը և հույս հայտնել, որ դրանք կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը: Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հայաստանում Էդուարդո Էռնեկյանի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկայում նախատեսվող նախագծերը: