Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱԶԱՏՎԱԾ ԵՆ ՀԱՐԿԻՑ

Տնտեսություն

Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցներն այսուհետ ազատվում են բոլոր տեսակի մաքսավճարներից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցները օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ դրանց բեռնվածությունը գերազանցում է նախատեսված սահմանափակումը:

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997 թվականի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումների կատարելու մասին օրինագիծը:

Հայաստանի խորհրդարանը դեռեւս այս լրացումները չի ընդունել, քանի որ, ըստ լրացուցիչ համաձայնության, առաջինը դրանք պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը: Մինչեւ հիմա Վրաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցների վարորդները պետք է վճարեին 38 լարի (մոտ 20 դոլար), հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: