A
A
Ազատ են արձակվել դաշնակցական երիտասարդները
Ազատ են արձակվել դաշնակցական 6 երիտասարդներ, ովքեր այսօր բերման էին ենթարկվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտից։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց Դաշնակցության երիտթևի ներկայացուցիչ Մեսրոպ Եսայանը։ Ըստ նրա՝ իրենց կուսակից ընկերների նկատմամբ ոստիկանական բաժնում բռնություն չի կիրառվել։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման մասին տեղեկանալուց հետո, հանձնաժողովի շենքի մոտ ակցիա իրականացնող ՀՅԴ երիտասարդները փորձել էին մոտենալ շենքին։ Ոստիկանները բռնի ուժ էին գործադրել, ինչի արդյունքում բախում էր տեղի ունեցել ։ Դաշնակցական թվով 6 երիտասարդ բերման էր ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին։