Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսների հետ էլեկտրաէներգիայի հարցի քննարկումից ոչինչ չեն հայտնում (տեսանյութ)

Տնտեսություն
diana-nkar-

Այսօր Երևանի «Իմպերիում պլազա» հյուրանոցային համալիրում բացվեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության պալատը, որին ներկա էր նաև ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում չպատասխանեց Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման վերաբերյալ հարցերին։ Նա անդրադարձավ միայն էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկե՞լ եք արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը՝ լրագրողների հարցին ի պատասխան նախարարը նշեց. «Մենք մեր միջկառավարական հանձնաժողովի հետ քննարկել ենք ամբողջ օրակարգը»։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Կառավարությունում այսօր տեղի է ունեցել էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ քննարկում: Հայկական կողմից քննարկմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար, ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը և պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում իրականացվող համատեղ ծրագրերը և փոխգործակցության խորացման հեռանկարային ուղղությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմայի շուրջ չցանկացավ խոսել նաև Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ «Ա1+»-ի լրագրողի այն հարցին ի պատասխան, թե կկասեցվի՞ արդյոք էլեկտրաէներգիայի սակագինը և ի՞նչ զարգացումներ եք ակնկալում այս կապակցությամբ, Արմեն Գևորգյանը նշեց միայն հետևյալը. «Չգիտեմ։ Ես ոտքի վրա հարցազրույցներ չեմ տալիս»։