ՄԱՐԶԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱՐՈՆՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 1.5-0.5 հաշվով պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Արիշչենկոյին եւ դուրս եկել Ռուսաստանում ընթացող Շախմատի աշխարհի անհատական առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլ:
Արոնյանը Արիշչենկոյի հետ մրցավեճում հաղթանակ է տոնել առաջին պարտիայում, իսկ 2-րդը ավարտել է ոչ-ոքի:
Վաղը Լեւոն Արոնյանը 1/8-րդ եզրափակիչում կանցկացնի իր առաջին հանդիպումը: Հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն: Վերջինս 1/16-րդ եզրափակիչում առավելության էր հասել ուկրաինացի Զահար Եֆիմենկոյի նկատմամբ:
ՀԱԿՈԲՅԱՆԻ 9-ՐԴ ԳՈԼԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Հայաստանի հավաքականի հարձակվող Արա Հակոբյանը Ալչեւսկի «Ստալի» կազմում իր 9-րդ գնդակն է խփել Ուկրաինայի առաջնությունում: Կիեւի «Դինամոյի» հետ մրցավեճի 59-րդ րոպեին Հակոբյանը անվրեպ իրացրել է 11 մետրանոց տուգանային հարվածը: Իսկ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Եղիշե Մելիքյանը կրկին բաց է թողել իր թիմի հանդիպումը: