Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես Հայաստանը կորցրեց ՀԷՑ-ը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
rao

2002 թվականին ընդամենը 37 միլիոն դոլարով վաճառվեց տարեկան մոտ 350 միլիոն դոլար շահույթ ապահովող Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը։ Ամեն ինչ սակայն այդքան էլ սահուն չէր։ 2001-ին ՀԷՑ-ին հավակնում էին արեւմտյան էներգետիկ ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը մի քանի տասնյակ միլիարդ դոլար էր։ Ռուսական ոչ մի կազմակերպություն։ Պատգամավոր Արշակ Սադոյանն անձամբ էր առաջնորդում դժգոհությունների ալիքը, որով հայ հանրությունը փաստորեն կանխեց ՀԷՑ-ի սեփականաշնորհումը մեկ տարով։ 2002-ին կառավարությունն այն սեփականաշնորհեց մրցույթի միակ մասնակցին՝ օֆշորում գրանցված եւ միայն մետալուրգիայով զբաղվող «Միդլենդ Ռեսուրսեզ» անհայտ ընկերությանը, որի տարեկան շրջանառությունը ընդամենը 132 միլիոն դոլար էր։ Բողոքի ոչ մի գործողություն չհաջորդեց իրականում ռուսական այդ ընկերության հետ կատարած գործարքից հետո։ Հենց այդ ժամանակ էր Հայաստանը Սերժ Սարգսյանի ձեռքով ստորագրել «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով ռուսներին ի թիվս այլ ձեռնարկությունների, անցավ Հրազդանի Ջերմաէլեկտրակայանը։ Նույն ժամանակ ատոմակայանի վառելիքի պարտքի դիմաց Ռուսաստանին անցավ Սեւան-Հրազդան կասկադը։ Այսինքն, Հայաստանի Էներգետիկ կարողությունը գնում էր Հյուսիս։ 2005-ի հունիսի 30-ին հայ սպառողի համար անակնկալ էր հայկական թերթերից մեկի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ը ձեռք է բերել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը։ 10 տարվա ընթացքում Հայաստանի էլեկտրաէներգիայի սակագինը գրեթե հավասարվեց եվրոպականին։ 2009-ից մինչեւ այսօր ՀԷՑ-ը չորս անգամ դիմել է Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ բարձրացրել սակագինը։ Վերջին երեք անգամը՝ վերջին երեք տարում։ Եվ միայն այս տարվա հունիսի 17-ի թանկացումից պարզ է դառնում, որ ՀԷՑ-ում ինչ-որ բան այն չէ։ Չափազանց շռայլ են եղել սեփական հաճույքների մեջ, իսկ կառավարումը պարզապես ողբերգության մակարդակում է։ Վերջին թանկացումից հետո սկսված բողոքի ալիքը ռուսներին ստիպեց մտածել, թե ինչ է տեղի ունենում ՀԷՑ-ում։ Բիբինն անձամբ է հայտարարում, որ կրած վնասները հասնում են 37 միլիարդ դրամի։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը հայտարարում է, որ պատճառը Հայաստանի կառավարման համակարգն է։ Մինչ այդ Սերժ Սարգսյանը բողոքի ալիքի մեծացումը կանխելու համար հայտարարել էր ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Ռուսները ողջունում են այս գաղափարը։ Հայ հասարակությունն առայժմ չի հանգստանում՝ նրա պահանջը մեկն է՝ չեղարկում։ Քաղաքական ուժերն առայժմ ոչ ամբողջ ձայնով խոսում են ՀԷՑ-ն ազգայնացնելու անհրաժեշտության մասին։