Բացել լրահոսը Փակել լրահոսը
մուսինյան
A A
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի․ Արման Մուսինյան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանի գրառումը․

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
 
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:
 
Արդյունքը կրկին նույնն է լինելու:
 
ՀՀ նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ բանավիճելու կոչին։ Նախկին նախագահները բանավեճից հրաժարվել են։
 
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը  գրել էր, որ Պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի