Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Ucom-ը վերաբացել է Արշակունյաց 34 հասցեում՝ Երևան մոլում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման վերանորոգված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից կիրակի 10։00-ից 22։00-ը։

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, Wi-Fi սարքեր, պլանշետներ և այլ սարքավորումներ։

Դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում միայն Երևան մոլում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդն իր ընտրությամբ կստանա ականջակալ (Earphones Accesstyle Tornado ANC), կամ արտաքին մարտկոց (AWEI Power bank 10000 mAh P105K) և Level Up 2000 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։

«Մենք որպես հաճախորդամետ ընկերություն միշտ ձգտում ենք մեր բաժանորդներին տրամադրել լավագույն որակի ծառայություններ, բայց միևնույն ժամանակ չենք մոռանում, որ մեր սիրելի բաժանորդները նաև արժանի են սպասարկում ստանալ լավագույն պայմաններում։ Հուսով եմ սա ավելի հաճելի կդարձնի մեր բաժանորդների համար ամանորյա գնումները՝ հիանալի ակցիայի հետ միասին։ Շնորհավորում եմ բոլորի տոները և խոստանում եմ, որ սրանով մեր բարելավումները չեն ավարտվելու և մենք բոլոր ուղղություններով շարունակելու ենք ակտիվ զարգացումը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի 75 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 24-ը՝ Երևանում։