Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՉ-ՈՔԻ ՕԳՈՒՏ ԱՐՈՆՅԱՆԻ

Սպորտ

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի անհատական առաջնությունում կայացան 1/8-րդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

Լեւոն Արոնյանը սեւերով հանդիպեց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի հետ եւ 42-րդ րոպեին այս պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Այս արդյունքը ավելի ձեռնատու էր Արոնյանին, քանի որ վաղը հայ գրոսմայստերը 2-րդ պարտիայում հանդես կգա սպիտակներով: 1/8-րդ եզրափակիչի մյուս հանդիպումներում հիմնականում ոչ-ոքիներ են գրանցվել:

Հաղթանակներ են տոնել ռուս շախմատիստներ Ալեքսանդր Գրիշչուկը եւ Սերգեյ Ռուբիլեւսկին: Ընդհանրապես, ռուսները բավական հաջող են հանդես գալիս եւ 1/8-րդ եզրափակիչում 6 մասնակից ունեն:

ՍԻՄՈՆՅԱՆԸ ԿՄՐՑԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Հայ բռնցքամարտիկ Արտեմ Սիմոնյանը դեկտեմբերի 17-ին Լոս Անջելեսում կհանդիպի Նիկարագուան ներկայացնող Խուլիո Գամբոայի հետ: Սիմոնյանը հավականում է IBF-ի վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչմանը: 30-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 15 հաղթանակ է տոնել եւ կրել 2 պարտություն:

ԲԻԼՅԱՐԴԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Ստեփանակերտում ընթանում պրոֆեսիոնալ բիլյարդի ազգային առաջնություն, որին մասնակցում են 64 մարզիկներ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմել է 20 հազար ԱՄՆ դոլար: Որպես մրցաշարի պատվավոր հյուր Ստեփանակերտ է ժամանել Աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Աշոտ Փոթիկյանը: