A
A
ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐՏԻԱՆԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԿայացան շախմատի աշխարհի անհատական առաջնության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները: Լեւոն Արոնյանը ինչպես եւ առաջին պարտիայում, այնպես էլ 2-րդ ում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյի հետ:
Այս անգամ Արոնյանը հանդես եկավ սպիտակ խաղաքարերով: Պարտիան անցավ հավասար պայքարում եւ, ի վերջո, արձանագրվեց ոչ-ոքի:
Այսպիսով` հաջորդ փուլի ուղեգիրը կվիճարկվի վաղը կայանալիք լրացուցիչ պարտիաներում: