Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացումը խուճապ է առաջացրել աշխարհում (տեսանյութ)
Աշխարհում 30 տարվա կտրվածքով միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,8 աստիճանով, ՀՀ-ում` 1,03-ով. գլոբալ տաքացման երեւույթն, այսպիսով` արդեն փաստ է. վստահեցնում է Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը` վկայակոչելով 2014թ. հրատարակված գիտական վերջին զեկույցը. «Եթե իրար հետեւից շոգ օրեր են, դրանք համարվում են տաք ալիքներ: Դրանց հաճախականությունն ու ուժգնությունը ունի աճի տենդենց, դա է հիմնական վտանգը, որը մեզ մոտ ցուրտ օրերի թիվը պակասելու է»: Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացումը խուճապ է առաջացրել Եվրոպայում. 70 տարվա ընթացքում առաջին անգամ Փարիզում օդի ջերմաստիճանը մոտ 40 աստիճան է եղել, իսկ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 36.7 աստիճանի: «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են` գլոբալ տաքացման վտանգ կա, սակայն ՀՀ-ում գրանցված ջերմաստիճանները դեռ չեն գերազանցել ամառվա մեր առավելագույն տաքությունը։ Ավելին՝ տեսանյութով