Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ Լուսավորիչ հանրահավաք. ընդունվում են առաջարկներ

Կարևոր լուրեր Հասարակություն
11705094_692127454264907_1152769797566085400_n

Այսօր Ազատության  հրապարակում «Լուսավորիչ հանրահավաք» է։ Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ ասվում է. «Էներգետիկ համակարգի թալանը, ոստիկանության ներկայացուցիչների կողմից իրականացված բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և այլ հիմնախնդիրներ մեզ դուրս են բերել պայքարի հանուն մեր ազատությունների և իրավունքների։ Հուլիսի 9-ին, ժամը 19։00-ին հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու ժողովրդական հանրահավաքին, որը լուսավորելու է հունիսի 23-ից տեղի ունեցած իրադարձությունների, շարժման հնարավոր կազմակերպական և կառավարման հարցերի, ինչպես նաև հետագա անելիքների մասին, ներկայացվելու են մասնագիտական գնահատականներ իրավիճակի մասին»։ Նախաձեռնության անդամներն առաջարկում են ներկայացնել կարծիքներ, առաջարկություններ ու դիտողություններ անցյալի, ներկա և ապագա աշխատանքների մասին. «Ձեր մոտեցումները նաև կարող եք գրավոր տեսքով բերել Ազատության հրապարակ քննարկման համար»։