Մահացել է Օմար Շարիֆը՝ «Մայրիկ»-ի հայրիկը
Կյանքի 83-րդ տարում մահացել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը։ «Ոսկե Գլոբուս» կինո մրցանակի եռակի դափնեկիրը նկարահանվել է նաեւ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո Թուրքիան արգելել է նրա մուտքը իրենց երկիր։ Օմար Շարիֆը ծնվել է Եգիպտոսում՝ Ալեքսանդրիա քաղաքում։ Ծնունդով քրիստոնյա էր, սակայն փոխել է անունը եւ կրոնը, դառնալով Իսլամի հետևորդ, որպեսզի ամուսնանա դերասանուհի Ֆատեն Համմանի հետ։ Ավարտել է Ալեքսանդրիայի Վիկտորիայի քոլեջը, իսկ հետո Կահիրեի համալսարանը ստանալով մաթեմատիկոս ֆիզիկոսի որակավորում։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած մասշտաբային «Լոուրենս Արաբացի» ֆիլմն էր (դերերում Պիտեր Օ'Թուլ, Ալեք Գինես) , որտեղ նա խաղալով շերիֆ Ալիի դերը ներկայացվեց «Օսկարի» երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և այդ ֆիլմով հայտնի դարձավ կինոաշխարհում։