Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱՍԱ-ի գիտնականները կանխատեսում են ծովի մակարդակի բարձրացում (տեսանյութ)

Հասարակություն
globus

ՆԱՍԱ-ի գործադիր տնօրեն Չարլզ Բոլդենի խոսքերով՝ ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը և համաշխարհային շատ այլ ընկերություններ արդեն մի քանի տասնամյակ է՝ խոսում են կլիմայի փոփոխության հետևանքները հասկանալու կարևորության մասին: Չարլզ Բոլդենը ասում է, որ եթե ուշադրություն դարձնենք հետազոտությունների տվյալներին, ի վիճակի կլինենք ճիշտ քայլեր ձեռնարկել: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հատկապես երկրագնդի հյուսիսային բևեռում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի այն հատվածում, որն այժմ սառցապատ է: Սառցաբեկորների հալոցքի հետևեանքով համաշխարհային ծովի մակարդակը զգալիորեն կբարձրանա: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հիմնականում ցամաքային տարածքներում: Օվկիանոսի ջերմաստիճանը շատ չի բարձրանա ալիքների մշտական շարժի շնորհիվ: Օվկիանոսը  կկլանի տաք էներգիան, սակայն խորության շնորհիվ մակերևույթի ջերմաստիճանը չի բարձրանա: Արևելյան Աֆրիկայում և անապատներում տեղումների 100% աճ կլինի, միաժամանակ Միջերկրական ծովի տարածաշրջանում հակառակ գործընթացը տեղի կունենա, տեղումները 40%-ով կնվազեն: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում տեղումները կշատանան, իսկ հարավային հատվածում՝ կնվազեն: ՆԱՍԱ-ի ղեկավարը «Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցի ժամանակ նշում է, որ իրենց գիտնականների կարծիքով՝ ծովի մակարդակի բարձրացման 1/3-ը օվկիանոսի տաք ջրի ծավալի մեծացման հետևանքով կլինի, 1/3-ը սառցաբեկորների հալոցքի, մնացածը՝ սարերի գագաթներից հալվող սառցադաշտերի  հետևանքով: «Ամերիկայի ձայն»