ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ԵՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՈՐՈՇ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԼուրեր մարզերից
Գեղարքունիքի մարզում տեղացած ձյունը եւ ջերմաստիճանի նվազումը դժվարանցանելի իրավիճակ են ստեղծել հանրապետական, միջպետական եւ մարզային նշանակության ճանապարհներին:
Ճամբարակ-Բերդ երթուղու որոշակի հատված խիստ սառցակալման հետեւանքով դեռեւս մնում է վատ վիճակում, չնայած ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում վիճակը մեղմելու ուղղությամբ: Ըստ Գեղարքունիքի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանի, երթեւեկելի է Սեւան-
Դիլիջան-Երեւան միջպետական նշանակության ճանապարհահատվածը: Երթեւեկելի է դարձել նաեւ Սելիմի, Ախպրաձեր-Մադինա ճանապարհահատվածները: Վերջինս գտնվում է անընդհատ մաքրման գործընթացում, քանի որ ցածր ջերմաստիճանը սառցակալումներ է առաջացնում:
«Քյավառ» հ/ը