A
A
ԳՈՎԱԶԴԵՔ, ԲԱՅՑ ՎՃԱՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Աջակցիր «Ա1+»-ին
Լուրեր մարզերից
Գովազդը հզոր միջոց է, եւ սա բոլորին հայտնի ճշմարտություն է: Եթե մեծ քաղաքներում այն ունի հստակ առաքելություն եւ բավարարում է գովազդատուի նախնական ծրագրերը, ապա փոքր քաղաքներում գովազդով երկար ճանապարհ չես անցնի:
Սա ընդունելով որպես հիմք` Սեւան համայնքի ավագանին ընթացիկ տարվա համար գովազդ տեղադրելու թույլտվության համար տեղական տուրքի վճար ֆիզիկական անձանց համար սահմանել է 10 հազար դրամ՝ նախորդ տարվա 30 հազարի փոխարեն:
Գովազդատուներին շահագրգռելուց բացի տուրքի վճարի նվազումը միաժամանակ հետապնդում է մի քանի խնդիր եւս՝ գովազդատուներին բերել օրինական դաշտ, ստանալ թույլտվություն եւ քաղաքը ողողել գովազդային վահանակներով:
«STV1» հ/ը