ԴԵՊԻ ԳՈՐԻՍ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Լուրեր մարզերից
Սիսիանի «Ճանշին» ՍՊ ընկերությունը ջանում է երթեւեկելի դարձնել Երեւան-Գորիս- Մեղրի ճանապարհահատվածի 168-րդ կիլոմետրից մինչեւ 219-րդ կիլոմետրը: Ընկերության տեղեկատվության համաձայն` ուժեղ քամու եւ բքի պատճառով ճանապարհամերձ հատվածների ձյունն անանցանելի է դարձնում հատկապես դեպի Գորիս տանող ճանապարհահատվածը:
«Ճանշին» ընկերության ղեկավարության հավաստմամբ` օրվա ընթացքում ձնաբքի պատճառով հաճախակի է փակվում մարզի մուտքը` Զանգերի հատվածը կամ մայորղու 169-րդ կմ հատվածը: Այս օրերին ընկերության աշխատակիցներն աշխատում են առանց հերթափոխի, գործի է դրվել նաեւ ողջ տեխնիկան:
ՈՐՈՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԴԵՌԵՒՍ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ
Այօսր 4-րդ օրն է, որ Սիսիանի մարզի եւ Սեւանից եկած փրկարարներն աշխատում են Անգեղակոթի ջրամբարում, որտեղ խեղդվել է 2 մարդ:
Մի կողմից սաստիկ ցուրտը, մյուս կողմից էլ ջրում տեսանելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է ջրի պղտորությամբ, խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին:
Սեւանից եկած ջրասույզները այսօր վերադարձել են Սեւան: Որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը եւս, մինչեւ ժամը 18.00-ը:
«Սյունի» հ/ը