A
A
Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը (տեսանյութ)
Եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան: Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ եւ սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ եւ հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ նոյեմբերի 13-ը։