Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստեփանակերտի «Ազգային վերածնունդ»-ը նոր Գործադիր մարմին է ընտրել

Քաղաքականություն
վեռած

2015թ. հոկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 4-րդ համագումարը: Խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, քարոզարշավի և արդյունքների մասին զեկուցումով հանդես է եկել կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը: Պատվիրակներն անդրադարձել են նախընտրական քարոզարշավի կազմակերպման և անցկացման ընթացքում առաջ եկած խնդիրներին և սխալներին, քննարկել ճնշումներին հակազդելու արդյունավետ մեխանիզմներ: Համագումարի հիմնական հարցերը կանոնադրության փոփոխությունն ու նոր Գործադիր մարմնի ընտրությունն էր: Գործադիր մարմնի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նրա անդամների թիվը 11-ից կրճատվել է 7-ի, նոր գործադիր մարմնում ընտրվել են 2015թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական և մեծամասնական թեկնածուներ հանդիսացած Տիգրան Գրիգորյանը, Նունե Մելքումյանը, Դիանա Մովսիսյանը, Վլադիմիր Դոլուխանյանը, Վարդան Բալասյանը: Կուսակցության նախագահ է վերընտրվել Հայկ Խանումյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2013թ.-ից: Ընտրվել է նաև նոր վերահսկիչ մարմին: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ազգային ուղղվածությամբ և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ արցախյան խորհրդարանական ուժ է, 2015թ. մայիսյան ընտրությունների արդյունքում ստանալով ձայների 5,4 տոկոսը` մեկ պատգամավորով Ազգային ժողովում կազմավորել է «Վերածնունդ» խմբակցությունը:   Լուսանկարում 2015թ. խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակն է` Հայկ Խանումյան, Տիգրան Գրիգորյան, Նունե Մելքումյան   «Ազգային վերածնունդ» կուսակցություն Ստեփանակերտ