Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՀԿ-ի թերացումները, ըստ նախարարի, տեխնիկական խնդիր է (տեսանյութ)

Քաղաքականություն
ycTQetMt-Sc

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին. «Ինչո՞ւ քաղաքացիներն ստիպված են լինում երկար ժամանակ սպասել, թե երբ ԴԱՀԿ-ն գույքը կհանի կալանքից՝ համապատասխան տուգանքների համար վճարած լինելով հանդերձ, որտե՞ղ է խնդիրը և ո՞ր կառույցն է թերանում»: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ գործընթացն ամբողջովին տեխնիկական է, և շատ դեպքերում սխալները կապված են հենց տեխնիկական վրիպակների հետ: «Մենք աշխատում են այս ուղղությամբ և տեղյակ ենք խնդրի մասին: Գործընթացն ամբողջովին ավտոմատացված է, և հիմա փորձում ենք այնպես անել, որ տեխնիկական խնդիրների պատճառով քաղաքացիներն ստիպված չլինեն երկար սպասել»: Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ այժմ աշխատանքներ են տարվում, որ շատ տուգանքներ ոչ միայն իջեցվեն, այլև փոխարինվեն նախազգուշացմամբ: