Ազատամարտիկ Հովսեփ Տերտերյանը շարունակում է հացադուլը «Վարդաշեն»-ում
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արդեն 10-րդ օրն է իր հացադուլն է շարունակում Արցախյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրված Հովսեփ Տերտերյանը: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովն արդեն 4-րդ անգամ մերժել է: «Գրել են, որ դատապարտյալի վարքագծում կա դրական տեղաշարժ, խրախուսվել է երկու անգամ, սակայն հոգեբանական բնույթի աշխատանքները պետք է շարունակել, մինչդեռ վերջին 4 տարվա ընթացքում նրա մոտ հոգեբան չի եկել»,- «Ա1+»-ին փոխանցեցին բարեկամները: Եթե հանձնաժողովը դրական պատասխան տար, ապա դրանից հետո հարցը կքննարկեր Անկախ հանձնաժողովը: Բարեկամները նաեւ ավելացրին, որ Հովսեփ Տերտերյանը հացադուլից դուրս չի գալու այնքան ժամանակ, մինչեւ Քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը դրական պատասխան տա: Հովսեփ Տերտերյանը 2009 թ. դատապարտվել է 9 տարվա ազատազրկման եւ նրա պատժի կրելուն մնացել է 11 ամիս: