Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

Հասարակություն
snow4

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ,  Մարտունու  ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն,  Ջերմուկում  և  Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև:  Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության լրատվական ծառայություն