Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սկզբում մեղավորության թիրախ էին ընտրվում տնտեսագետներ, ապա՝ Ռոբերտ Քոչարյանը»

Քաղաքականություն
Vahe-Hovhannisyan

ԱԺ-ում այսօր 2016թ. պետական բյուջեի քննարկմանը ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ներկայացված նախագիծը չի համապատասխանում հասարակության պահանջներին. «Իսկ ինչի հաշվին այն պետք է լիներ ավելի լավը: Այս բացասական պատկերը մեկ տարում կամ մեկ օրում չի ձեւավորվել: Սկզբում մեղավորության թիրախ էին ընտրվում առանձին տնտեսագետներ, ապա՝ Ռոբերտ Քոչարյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կա ու կա, իսկ հիմա թիրախ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը: Թիրախ ընտրելը ճաշակի ու պատվերի հարց է: Մեզ թիրախներ պետք չեն, այլ լուծումներ են պետք»: Նա հիշեցրեց ընդդիմության ներկայացրած 12 կետերը, որոնք հիմնական սոցիալական ուղղվածության էին, սակայն իշխանությունները մինչ օրս որեւէ քայլ չձեռնարկեցին քայլ անելու. «Ու ի վերջո, եթե սոցիալական քաղաքականությունը փոխվում է, պետք է բացատրել մարդկանց՝ ի՞նչն էր սխալը, խնդիրը, որ փոխվում է: Ժողովուրդը հոգնել է տհաճ անակնկալներից»: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Վահան Բաբայանն էլ իր ելույթի հիմնական շեշտադրումն արեց տուրիզմի վրա: Նա նշեց, որ մինչ այս պահը լսած ելույթներում այս կետը միշտ բաց է թողնվել. «Բոլոր ոլորտների համար այն կարող է զարգացման բերել: Ես կարծում եմ, որ այս բյուջեն թույլ չի տալու, որ հետընթաց ունենանք: Հնարավորություն տանք կառավարությանը, որ հետո պահանջենք»: