Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋՈՒՐ ՉԵՆ ԳՆՈՒՄ

Մարզեր

Ոռոգման ջրի գնի բարձրացման պատճառով Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչներն հրաժարվում են մեծ քանակությամբ ոռոգման ջուր գնել: Ջրի գնի բարձրացումն էլ կապված է մղող պոմպի աշխատանքի համար պահանջվող էլեկտրաէներգիայի մեծ քանակով: Գյուղապետ Դրաստամատ Բադեյանի խոսքերով` եթե ինքնահոս ջրով ոռոգման համար եթե սպառողները վճարում են 8-10 հազար դրամ հեկտարի համար, ապա պոմպի օգտագործման համար այդ գումարն հասնում է մինչեւ 45 հազար դրամի:

Այս հանգամանքն էլ, ըստ գյուղապետի, խոչընդոտում է Ախուրիկի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ստեղծված իրավիճակը, գյուղապետի հավաստմամբ, կարող է փոխվել միայն կառավարության միջամտությամբ:

Գյումրու «Ցայգ» Հ/Ը

ՄԱՍՆԱԿԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

12 տարվա անտարբերությունից հետո ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Գյումրիի երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի շենքի կառուցման աշխատանքները վերսկսելու համար: Ինստիտուտի շենքի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռեւս 1990 թվականից, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո այս ուղղությամբ որեւէ գումար մինչեւ այս տարի չէր հատկացվել: Հատկացում է եղել միայն այս տարի: Սակայն պահանջվող 600 մլն-ի փոխարեն կառավարությունը նպատակահարմար է գտել տրամադրել ընդամենը 200 մլն դրամ:

Ըստ նախագծի` կառույցը լինելու է եռահարկ եւ ունենալու է 2 մասնաշենք: Մնացած գումարը կառավարությունը խոստացել է տրամադրել հաջորդ տարի:

Գյումրու «Ցայգ» Հ/Ը