«ՈւՐՎԱԿԱՆՆԵՐԸ» ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԻՆՉՊԵՍ 70-ԱԿԱՆՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեք տարվա ընդմիջումից հետո Ալավերդու քաղաքային թատրոնը նորից բեմադրության է պատրաստվում։ Ներկայացվելու է նախկին խաղացանկի՝ Էդուարդո Դե Ֆիլիպպոյի «Ուրվականներ»-ը: Պատրաստվում է, թեեւ նոր ներկայացում բեմադրելու համար անհրաժեշտ չափով ֆինանսական միջոցներ չկան։
Մշակույթի կենտրոնի նախկին շենքը քանդվել է, իսկ նոր շենքում դեռեւս անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել։ Բեմադրող ռեժիսոր Հրաչյա Պապինյանն ասում է, որ բեմահարթակը մեկուկես մետրով չմեծացնելու, ինչպես նաեւ ունեցած լուսային սարքավորումները չտեղադրելու դեպքում անհնար է պահպանել 1990-ական թվականների մակարդակը եւ բեմադրությունները կունենան 70-ականների որակ. առանց լուսային էֆեկտների, առանց ռեժիսորական հնարքների։
«Անկյուն գումարած» 3 Հ/Ը