Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-19_21-03-55
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը հաղթանակը նվիրել է Արամ Ա-ին և հայ ժողովրդին

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը Real American Freestyle (RAF) լիգայի թեթևագույն քաշային կարգում տարած հաղթանակը նվիրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին և հայ ժողովրդին։

Նա հաղթանակը նվիրել է նաև նրանց,« ովքեր հավատով, նվիրումով ու հաստատակամությամբ քայլում են իրենց նպատակների և երազանքների հետևից»։

«Թող յուրաքանչյուրիս հաղթանակը դառնա մեր ժողովրդի հպարտության և միասնության մի մասնիկը»,- նշել է ըմբիշը։