Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղպատցիները զուսպ են խնդիրների մասին խոսելիս (տեսանյութ)

Քաղաքականություն
q6QXfno-Om4

Լոռու մարզի Հաղպատ համայնքի եկեղեցական համալիրի մոտ հավաքված երկու տասնյակ բնակիչները, տեսնելով «Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցներին, զուսպ են խնդիրների մասին խոսելիս։ Պատճառը, սակայն, նրանց կյանքում դժվարությունների բացակայությունը չէ, այլ այն, որ իրենք դպրոցի և համայնքապետարանի աշխատակիցներ են։ Ինչպես Հանրապետության տարբեր շրջաններում, Հաղպատում ևս «Այո և ոչ» հեռուստանախագծի մասնակիցների հետ հանդիպելու են բերվել հիմնականում դպրոցական, համայնքային կառույցների աշխատակիցներ։ Հեռուստանախագծի մասնակիցների հետ հանդիպումից առաջ ոչ բավարար իրազեկումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն չեն ունենում ներկայանալ հանդիպումների։ «Ոչ» -ի կողմնակից Նարեկ Այվազյանը մեկ այլ խնդիր էլ է նշում. «Խնդիրն այն է, որ մարդիկ լավ իրազեկված չեն Սահմանադրության նոր նախագծի մասին, ինչի պատճառով էլ այդ թեմայով քննարկումների ժամանակ պասիվ են։ ՏԻՄ-երի կամ այլ պետական մարմինների կողմից պետք է մարդկանց բաժանել պաշտոնական տեղեկագրերը»։ Հաղպատի հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութով