A
A
Ցմահների դիմումի պատասխանն առաքվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը այս պահի դրությամբ չի ստացել դիմում, որ ցմահ ազատազրկման դատաարտվածները հացադուլ են հայտարարել: Այս մասին «Ա1+»-ին փոխանցեցին Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարությունից նաեւ փոխանցեցին, որ ցմահների դիմումի պատասխանը առաքվել է համապատասխան հասցեով: Հարազատները փոխանցել էին, որ 50 ցմահ ազատազրկման դատապարտված այսօրվանից հացադուլ է սկսել, քանի որ Արդարադատության նախարարությունից չեն ստացել իրենց գործերի վերանայման պահանջով պատասխանը: