Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարող ենք ռուսական շուկա արտահանել բաստուրմա և սուջուխ

Հասարակություն
fd45e8bd5e74a77c5159a0b98e1682d4

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հանդիպել է  հանրապետության մսամթերք արտադրողների   հետ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը  մասնակցում էին   Հայաստանի մսամթերք արտադրողների   միության նախագահ Արամայիս Բիլյանը, ոլորտում գործող մի շարք  առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ: «Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ստեղծվել և գործում է Հայաստանի մսամթերք արտադրողների միությունը, և այսօրվա մեր հանդիպումը նպատակ ունի  համատեղ քննարկել առկա խնդիրները` դրանց արդյունավետ լուծումներ տալու նպատակով», – նշել է իր բացման խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում էականորեն դյուրինացել են հայրենական արտադրանքի արտահանման գործընթացները, սակայն մսամթերքի արտահանման ծավալները դեռևս բավարար չեն և այդ ուղղությամբ պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկել: Սերգո Կարապետյանը նաև հավելել է, որ ՌԴ-ի կողմից թուրքական գյուղմթերքի ներմուծման սահմանափակումը նոր հնարավորություններ է ստեղծում հայ արտադրողների համար։ Բացի այդ, մեր արտադրողներն արդեն կարող են ռուսական շուկա արտահանել նաև բաստուրմա և սուջուխ, ինչը ևս մեկ խթան է մսամթերքի արտահանման ծավալների ավելացման համար: Իրենց հերթին մի շարք արտադրողներ նշել են, որ արտահանման ծավալներն այս պահին ավելանում են, հայկական մսամթերքը որակյալ է, մրցունակ  և ճիշտ աշխատանքի դեպքում կարող է մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում: ՀՀ գյուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է   տեղական շուկայում մսի իրացման հարցերի կարգավորման անհրաժեշտությունը: Նախարարը նշել է, որ վերջին տարիներին «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման արդյունքում` հեռագնա լեռնային արոտավայրերի ջրարբիացման շնորհիվ հանրապետությունում զգալիորեն ավելացել է անասնագլխաքանակը և հորդորել է մսամթերք արտադրողներին  հատկապես նախատոնական առևտրի շրջանում, երբ գյուղատնտեսական կենդանիների մորթն ավելանում է,  աջակցել գյուղացիական տնտեսություններին մսի իրացման հարցում: Նախարար Կարապետյանն  առաջարկել է ընկերություններին առավել ակտիվորեն համագործակցել սպանդանոցների հետ, ինչը նրանց հնարավորություն կտա մեր ազգաբնակչությանն ապահովել առավել անվտանգ, որակյալ մսամթերքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտի զարգացման առնչվող մի շարք այլ հարցեր ևս:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի