Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՐԴԵՀ ԱՆԱՍՆԱԳՈՄՈՒՄ

Մարզեր

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Վաղատին գյուղում: Այրվել է Սեդա Վարդազարյանին պատկանող մոտ 40 մետր երկարությամբ եւ 6 մետր լայնությամբ անասնագոմը: Ըստ նախնական տվյալների` կրակը ոչնչացրել է 250 խուրձ անասնակեր, ծխից խեղդվել են 3 հորթը, 10 գառն ու հավերը, 2 մայր խոզերը եւ 8 խոճկորը:

Բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել ՀՀ փրկարարական ծառայության Սիսիանի հրշեջ մասի երկու հրշեջ մեքենաների օգնությամբ: Վնասի վերջնական չափերը պարզ կլինեն քննչական խմբի ուսումնասիրությունից հետո:

Սիսիանի «Սյունի» Հ/Ը