Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկքաղաքացիություն ունեցող ընտրողների թիվը ոստիկանությունը չի հաշվել

Հասարակություն
a4cc09a24ccfe78f168dfbf114bcfbdf

Նոյեմբերի 6-ին ոստիկանությունը հրապարակեց ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված եւ դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը, որն է՝ 2 մլն 554 հազ. 332 մարդ: Հաշվի առնելով վերջին շրջանում հատկապես Սիրիայից դեպի Հայաստան քաղաքացիների հոսքը, «Ա1+»-ը փորձեց պարզել, թե, արդյոք, կարո՞ղ են երկքաղաքացիները մասնակցել ընտրություններին եւ ՀՀ ընտրողների ընդհանուր թվի քանի տոկոսն են կազմում նրանք: Սակայն պարզվում է՝ նման վիճակագրություն չկա: Ոստիկանության լրատվության բաժնից թեեւ նշեցին, որ Հայաստանի եւ մեկ այլ պետության քաղաքացիություն ունեցողներին օրենքով իրավունք է տրվում մասնակցել ընտրություններին, բայց իրենք չեն հաշվել, թե նրանք քանիսն են: