Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՏՃԱՌԸ H5N1 ՎԻՐՈՒՍԸ ՉԷՐ

Մարզեր

Սյունիքի Ույծ գյուղի բնակիչները, համայնքի մոտով հոսող գետի ափին նկատելով սատկած ագռավների, անմիջապես զանգահարել են անասնաբուժարան:

Համապատասխան մասնագետների դեպքի վայր ժամանումից հետո գտել են միայն մեկ սատկած թռչուն. ըստ նրանց` մյուսների դիակները շները տարել էին: Սատկած ագռավի դին զննման նպատակով ուղարկվել է Երեւան լաբորատորիա: Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրության արդյունքները, ագռավների անկաման պատճառն, այնուամենայնիվ, H5N1 վիրուսը չի եղել:

Ըստ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային բաժնի գլխավոր մասնագետ Ժեւիկ Սանթրյանի` լաբորատորիայից ստացված պատասխանի համաձայն ագռավների անկման պատճառը ավիտամինոզ հիվանդությունն է եղել, որը ի հայտ է գալիս համապատասխան վիտամինի պակասի արդյունքում:

Սիսիանի «Սյունի» հ/ը