Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրաքվեի հանձնաժողովներին արգելվում է ընդունել գաղտնի որոշումներ

Հասարակություն
1e0eba0fa010ef841d04884c137267d8

Հանրաքվեի մասին օրենքի 3-րդ գլուխ Հոդված 15. Հրապարակայնությունը հանձնաժողովների աշխատանքներն իրականացնելիս

  1. Հանրաքվեի հանձնաժողովները գործում են հրապարակայնորեն: Հանրաքվեի հանձնաժողովներին արգելվում է ընդունել գաղտնի որոշումներ:
  2. Հանձնաժողովների որոշումները հրապարակվում են զանգվածային լրատվության միջոցներով: Այդ որոշումների պատճենները տրամադրվում են հանձնաժողովներում հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
  3. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի նիստերի եւ քվեարկության ընթացքում, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով, ապահովում է դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին, նրանց համար ապահովում է աշխատանքային անհրաժեշտ ու հավասար պայմաններ: