Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Խաչատրյան՝ ջազային մշակմամբ

Հասարակություն
erit

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում «Խաչատրյանը և ջազը» բացառիկ համերգային նախագծով եզրափակվեց Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը։ Հնչեցին Արամ Խաչատրյանի գործերը՝ ջազային մշակումներով։ Մեծ կոմպոզիտորը ջազի սիրահար է եղել և այն անվանել է երաժշտություն, որ ուրախացնում է հոգիները: Իսկ ջազի արքաներից Մայլս Դեյվիսի <Kind of Blue> ալբոմը գրվել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ազդեցությամբ: Երոկոյի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական երիտասարդական և Հայաստանի պետական ջազ նվագախմբերը, դաշնակահարներ Վահագն Հայրապետյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն)։ Համերգը ղեկավարեցին Սերգեյ Սմբատյանը և Արմեն Հյուսնունցը։ Երեկոն նվիրված էր հայտնի դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին։ Մաեստրոն անակնկալ մատուցեց իր կատարումներով՝ Առնո Բաբաջանյանի <Անուրջներ>-ով ու <Նոկտյուրն>-ով: malxas