ԱՊՕՐԻՆԻ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԳեղարքունիքի մարզ ներխուժած օդային տաք զանգվածների հետեւանքով վերջին օրերին Սեւանա լիճն ամբողջությամբ ազատվեց սառցե կապանքներից: Սեւանա լճի ձկնատեսակներին, մասնավորապես ոչնչացման եզրին կանգնած սիգին հաջողվեց «հանգստանալ» ընդամենը 3-4 օր, քանի որ լճի վրա չկանոնակարգված ձկնորսությունը նորից թափ է առել:
Վերջերս մամուլում նշվել է, որ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` Սեւանա լճում 2006 թվականին մի ամբողջ տարով արգելվելու է սիգի որսը: Սակայն չի նշվում թե հրամանը երբվանից է ուժի մեջ: Հավաստի աղբյուրները վկայում են, որ Սեւանա լճում շարունակվում է անօրինական ձկնորսությունը, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը արգելքի մասին ոչ մի հրահանգ չի ստացել:
Գավառի «Քյավառ» հ/ը