A
A
27 տարի է անցել, բայց երկրաշարժի հետքերը դեռ կան
1988 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, 11 անց 41 Հայաստանում ավերիչ երկրաշարժ գրանցվեց: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքի մոտ էր: Ավերվեց շուրջ 11 քաղաք, 58 գյուղ, անօթեւան մնաց 514 հազար մարդ: Երկրաշարժի հետեւանքով զոհվեց շուրջ 25 հազար մարդ: Անցել է 27 տարի, սակայն երկրաշարժի հետևանքները դեռ տեսանելի են, դեռ կան անօթևան ընտանիքներ: