Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենը պատասխանել է «Նոր Հայաստան»-ի անդամին

Հասարակություն
fff94cede46676c6a96f0485975c678f

Այսօր Վարուժան Ավետիսյանը դիմել է Օմբուդսմենին Ազատության հրապարակում վրանի տեղադրման կապակցությամբ: Հաշվի առնելովհավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանր սպառնացող վտանգը, ինչի կապակցությամբ նաեւ ցուցարարների՝ վրան տեղադրելուխնդրանքը Օմբուդսմնեը հրատապ գրություն է ուղարկել Ոստիկանություն: Ստորեւ կարող եք տեսնել Օմբուդսմենի գրությունը. «Քաղաքացի Վարուժան Ավետիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումով հայտնել է, որ 2015 թվականիդեկտեմբերի 1-ից Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում են շուրջօրյա հանրային հավաքներ, որոնք ուղեկցվում է 24 ժամանընդհատ անցկացվող նստացույցով: Վ. Ավետիսյանը նշել է, որ հաշվի առնելով օդի բացասական ջերմաստիճանը, հատկապես գիշերային ժամերինբաց երկնքի տակ գտնվող նստացույցի եւ առհասարակ՝ հավաքի մասնակիցների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը, դիմել է լիազորմարմին՝ հավաքի ժամանակ օգտագործվող առարկաների շարքում նաեւ վրաններ ընդգրկելու խնդրանքով: Լիազոր մարմինը՝ Երեւանիքաղաքապետարանը, կարծիք ստանալու նպատակով դիմել է ՀՀ մշակույթի նախարարին եւ ստացված կարծիքի հիման վրա մերժել վրանտեղադրելու մասին դիմումը: Վ. Ավետիսյանն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ ՀՀ ոստիկանությունը բռնությամբ արգելում է ցրտից պատսպարվելու այդ միակտարբերակին դիմելու բոլոր փորձերը եւ վարչական պատասխանատվության է ենթարկում վրան տեղադրելու փորձ կատարող հավաքիմասնակիցներին: Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասինեվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներնու խնդրին վերաբերող միջազգային իրավական չափանիշների համաձայն՝ հավաքի ժամանակավոր բնույթի վերաբերյալ եզրույթը չպետք էկանխարգելի ոչ մշտական կառույցների եւ վրանների տեղադրումը: Հավաքի ազատության իրավունքի իրացման անկյունաքարային մոտեցման համաձայն՝ ցուցարարները պետք է ապահովվեն իրենցտեսակետներն արտահայտելու համար անհրաժեշտ բավարար հնարավորություններով: ՄԻԵԴ-ն ամրագրվել է նաեւ այն սկզբունքը, որ հավաքիմասնակիցները նույնքան իրավունք ունեն ողջամիտ ժամկետում օգտագործելու համապատասխան ընդհանուր օգտագործման տարածքները, որքանայլ անձինք՝ այլ առօրյական նպատակներով: Թեեւ հավաքի անցկացման ժամանակ վրանների տեղադրումը հավաքների ազատության իրավունքի իրականացման պարտադիրնախապայման չէ, սակայն միեւնույն ժամանակ վրանի տեղադրման իրավաչափության հարցն անհրաժեշտ է գնահատել Մարդու իրավունքներիեվրոպական կոնվենցիայով սահմանված՝ վտանգի տակ գտնվող անձի/անձանց կյանքի պաշտպանության համար գործնական կանխարգելիչմիջոցներ կիրառելու, առողջության պահպանման իրավունքի ապահովման՝ պետության համապատասխան պոզիտիվ պարտավորություններիհամատեքստում, որից բխում է անձի կյանքի եւ առողջության համար առկա վտանգի պարագայում հավաքների ազատության իրավունքիապահովման նպատակով բավարար միջոցների, այդ թվում՝ համապատասխան դեպքերում՝ վրանի տեղադրման թույլատրման անհրաժեշտությունը: Հավաքի ժամանակ վրանի տեղադրման ինքնըստինքյան անթույլատրելիությունը չի բխում ո´չ ՀՀ օրենսդրության պահանջներից եւ ո´չ էլմիջազգային իրավական չափորոշիչներից: Նման մոտեցման մեխանիկական կիրառումը վրանի տեղադրման բոլոր դեպքերի նկատմամբ հակասումէ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի պահանջներին եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին: Իսկ պետականմարմիններն ու պաշտոնատար անձինք, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով իրենց լիազորություններն իրականացնելիս, պարտավոր ենղեկավարվել համաչափության, կամայականության արգելքի եւ վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով: Հետեւաբար, մեկ վրանի տեղադրումը, որպես եղանակային վատ (ցուրտ) պայմաններով պայմանավորված հավաքն ուղեկցող գործողություն,իրավաչափ է եւ չի հակասում ՀՀ օրենսդրության պահանջներին: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հավաքի մասնակիցների կյանքի ու առողջության պաշտպանությանկարեւորությունը եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմհնարավորինս սեղմ, բայց ոչ ուշ, քան 2-օրյա ժամկետում պարզաբանումներ տալ հավաքի վայրում վրան տեղադրելն արգելելու հիմքերի ուպատճառների վերաբերյալ, քննարկել վրան տեղադրելը թույլատրելու հարցը եւ արդյունքների մասին իրազեկել»: Օմբուդսմենի աշխատակազմ