ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅՈՒՄ ՀԵՐԹ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ այս տարվա հունվարի 1-ից ազգաբնակչության բոլոր խմբերի համար պոլիկլինիկաներում բուժօգնությունն անվճար է: «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն Ռ. Հարությունյանի հավաստմամբ` հաճախումները փաստում են, որ բնակչությունն իրոք ուներ անվճար բուժօգնության անհրաժեշտություն:
«Սակայն բնակչությունը պոլիկլինիկա է գալիս ընտանիքներով, հարեւաններով, կոլեկտիվներով, որի արդյունքում առաջանում են կուտակումներ, եւ բժիշկները օրվա վերջում իրենք են ունենում բժշկի կարիք»,- ծիծաղով նշում է տնօրենը:
Վիճակագրության տվյալներով` այս տարվա հունվար եւ փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ հինգ անգամ ավելացել է այցելությունների թիվը: Երկու ամիսների ընթաքում հետազոտվել են 8771 քաղաքացիներ, բժշկական զննումների են ենթարկվել 9237-ը: Ի դեպ, բնակիչների հետ զրույցից պարզ դարձավ, որ այս ամիսներին ոչ թե հիվանդների թիվն է ավելացել, այլ պարզապես Աբովյան քաղաքի բնակչությունը հանրապետության մյուս բնակավայրերի բնակիչների պես մտածում է, որ սա, ինչպես բոլոր լավ երեւույթները, շուտ է ավարտվելու:
Աբովյանի «Աբովյան» Հ/Ը