Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է ձեզ սպասվում, եթե ոչ սթափ նստել եք ղեկին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
norik

Ոստիկանությունը 3-4 օր է` անցել է ուժեղացված ծառայության: Ամանորի նախաշեմին ու տոնական օրերին ոստիկանությունը հենց այսպես կաշխատի. «Ամեն ինչ արվելու է՝ քաղաքացիների տոնական տրամադրությունը պատահարներով և խցանումներ չփչացնելու համար, տոնական օրերին ներողամտություն չի ցուցաբերվելու ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների նկատմամբ, և հայտնաբերելու դեպքում, վարորդը հեռացվելու է մեքենայից, ուղևորներին տեղափոխելու ենք մեր ուժերով՝ անհրաժեշտ վայր, իսկ մեքենան տեղափոխվելու է ոստիկանություն»,- հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ինչո՞ւ ներողամտություն չի ցուցաբերվելու հենց տոնական օրերին, մյուս օրերին ոստիկանները ներողամի՞տ են, պարոն Սարգսյանն ասաց. «Ո՛չ, իհարկե ներողամիտ չենք, որ ներողամիտ լինեին, ամբողջ տարի 5000 ոչ սթափ վարորդ չէինք հայտնաբերի»: Ոստիկանությունում այսօր կոչ արեցին բոլոր վարորդներին զգոն լինել. «2015 թվականի հունվարի 1-10 ընկած ժամանակահատվածում 87 պատահար է եղել, որի արդյունքում զոհվել է 6 մարդ, վիրավորվել 128 մարդ  և պատահարների 24-ի դեպքում վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Ավելի լավ է մարդկանց տրամադրությունը խաթարվի ճանապարհային ոստիկանության կողմից կազմված արձանագրությամբ, քան ճանապարհատրանսպորտային պատահարներով»: Ի դեպ, այս ցուցանիշները՝ համեմատած 2014 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ավելի են 10-ով, սակայն զոհերի թիվը չորսով պակաս է: