A
A
Հրդեհված տնից գտել են 3-րդ դին. լրացված
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի:Ժամը 10.26-ին հրշեջ-փրկարարները Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 135/1 տան սենյակում հայտնաբերել են 3-րդ (անձը չպարզված) դին:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 3 դի և տեղափոխել շտապօգնության ավտոմքենա: