Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պոլիկլինիկաներում չեն կարող ախտորոշել H1N1-ը» (տեսանյութ)

Հասարակություն
H1N1

Երեւանի պոլիկլինիկաններն արդեն մի քանի օր է աշխատում են արտակարգ ռեժիմով։ Ամանորից հետո, սուր շնչառական  վարակներով  դիմողների թիվը կտրուկ  աճել է: Օրական միջինը 20 մարդ դիմում է  պոլիկլինիկա, բացի այդ, մոտ   20 տնային կանչ է գրանցվում: «Մրսածության ֆակտորը նշանակություն ունի, այս առատ ձյունը կանչերը շատացրել են, մարդիկ էլ պանիկայի մեջ են ու կասկածում են, թե  խոզի գրիպով են վարակված։ Կանչերը որ լինում է, գնում  ես տեսնում՝ ծանր դեպք չի , սուր վիճակ չի, մարդիկ կանչում են, որ հանգստանան»,- ասում է Թիվ 1 պոլիկլինիկայի Թերապեւտ Ռաիսա Բադալյանը։ Այս օրերին գերծանրաբեռնված է աշխատել  «Շտապ օգնության»  ծառայությունը: 2016 թվականի առաջին տասը օրում  գրանցվել է 9611 կանչ: 1567 մարդ  տեղափոխվել է հիվանդանոց:  Եղել են  դեպքեր , երբ  շտապօգնության ծառայությունը չի հասցրել արագ հասնել  հիվանդներին: «Մարդիկ պետք է հասկանան, թե երբ պետք է կանչել շտապ օգնություն: Նստելով տանը ու չուզենալով գնալ դեղատուն, ինչ որ դեղ գնել եւ թեթեւ ջերմությունը իջեցնել կամ գլխացավը պակասեցնել։ Շտապ օգնության մի մեծ բրիգադ այդ դեպքում չեն կանչում, դա ամբողջ աշխարհում չլսված բան է»,- ասում է «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն  Թագուհի Ստեփանյանը: Տիկին Ստեփանյանը հորդորում է մարդկանց  ստուգումների համար այցելել պոլիկլինիկա։ Իսկ եթե պոլիկլինիկաներում  ասում են, որ H1N1 վիրուս է, ապա հարկ է տեղյակ լինել, որ առաջին բուժօգնության հաստատություններում հնարավոր չէ ախտորոշել նման հիվանդությունը և ախտանիշներ նկատելու դեպքում հիվանդներին հիվանդանոցի ուղեգիր է տրվում։ Մանրամասները՝ տեսանյութում