Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ բոլոր անցակետերում ուժեղացված հսկողություն է իրականացվում

Կարևոր լուրեր Հասարակություն
H1N11

Դեռեւս նախորդ տարվանից «Զվարթնոց» օդանավակայանում եւ Հայաստանի մյուս սահմանային անցակետերում Առողջապահության նախարարությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում: Այս մասին «Ա1+» -ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նրա խոսքով՝ իրենք միշտ են հսկողություն իրականացնում, պարզապես սուր շնչառական հիվանդությունների ակտիվ տարածման հետ կապված՝ առավել զգոն են եւ ուշադիր: «Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից ենք ուժեղացրել հսկողությունը սահմանային բոլոր անցակետերում, երբ Իրանում H1N1 վիրուսից մահվան դեպք գրանցվեց»,-նշեց Հայթայանը՝ հավելելով, որ Հայաստան եկող անձանց ջերմությունը ստուգում են հատուկ սարքով. «Իրենք չեն տեսնում դա, բայց երբ անցնում են, սարքն արձանագրում է ջերմությունը, եւ եթե սովորականից մի փոքր բարձր է լինում, տվյալ անձին անմիջապես տանում են սանիտարական սենյակ եւ համապատասխան միջոցներ ձեռնարկում»: Անահիտ Հայթայանը հավելեց, որ նման ուժեղացված հսկողություն եղել է նաեւ էբոլա համաճարակի ժամանակ: