Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագածոտնի մարզում կորած քաղաքացին գտնվել է դաշտերում

Հասարակություն
snow

Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 14-ի ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ՝ 1988 թ. ծնված Ջ. Ն.-ը տանից դուրս է եկել դեպի Գեղաձոր գյուղ և և տեղ չի հասել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և երկու ձնագնաց: Հրշեջ-փրկարարները և ոստիկանները Ծաղկահովիտ գյուղի դաշտերում գտել են Ջ. Ն.-ին և վերջինիս տեղափոխել Արագած գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ: