Հանրապետությունում կան փակ ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ- Ճամբարակ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գիշերը` ժամը 01:30-ի դրությամբ, բացվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն ՏԿԱԻՆ-ը հայտնում է. ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող ճանապարհից (գրունտային): Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է (բացառությամբ կցորդիչով բեռնատարների) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ: